
Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար: Այցը, սակայն, տեղի չի ունեցել։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ Նախարարությունից տեղեկացրել են՝ վրացական կողմից Պապոյանի հետ կապվել են, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են:
Հիշեցնենք՝ նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աժ-ում հայտարարել էր, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու ու Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում: