Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,-ասել է նա:
«Մենք հուսով ենք, որ նորից կվերադառնանք մեր հողերը…Մենք հավատում ենք, որ շուտով նա կգործի նաև այդ հողերի վրա»,-ասել է Փաշազադեն՝ արտահայտելով իր քաղաքական դիրքորոշումը։
Նշենք, որ Փաշազադեն բազմիցս «տարբերվել է» հայերին հասցեին իր անհեթեթ հայտարարություններով։