ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են իր հետ մեկնել գործուղման։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։
Նա նշեց, որ աշխատակազմ ամեն անգամ գործուղումից առաջ կապ է հաստատում ընդդիմադիր պատգամավորների հետ, ստանում մերժումներ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արագանքեց. «Պարոն Առաքելյանը վկայակոչեց գրությունը, լավ կլիներ նաև պատճառն ասեր՝ ինչու։ Եթե չի ասում, ես կարող եմ ասել. այո, այդ գրությամբ մենք տեղեկացրել ենք, որ Ալեն Սիմոնյանի, մեր գնահատմամբ, հակապետական ու հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որ մեր ներկայացուցիչները լինեն իր գլխավորած պատվիրակությունների կազմում»։