Տեղ գյուղի 17-ամյա երկու բնակիչ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են Արավուսի մոտակայքում, գիշերը 1:20-ի սահմանում: ԱԱԾ-ն վստահեցնում է, որ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները երիտասարդների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար։ «Հայլուր»-ը զրուցել է Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանի հետ՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում են մոլորվել տղաները: