Հայաստանը Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից․ բողոքի ակցիա՝ ԱԺ դիմաց

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մի խումբ համակիրների հետ բողոք ակցիա է իրականացրել ԱԺ մոտ՝  ընդդեմ Ռուսաստանի ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի։

Բաբաջանյանի խոսքով՝ ակցիան նպատակ ունի ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից, իսկ Մոսկվան Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: 

Բաբաջանյանը նաև հայտնել է, որ իրենք հետայսու բոլոր ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին նման ակցիաներով են դիմավորելու, ինչպես արել էին նախորդիվ՝ ՌԴ ԱԳ նախարարի դեպքում։

Leave a Comment