Klarna-ն ԱՄՆ-ում գործարկել է Klarna Card-ի փորձնական տարբերակը, որը Visa-ի միջոցով գործող դեբետային քարտ է։
Այն սպառողներին հնարավորություն է տալիս վճարել անմիջապես կամ հետո՝ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական խանութներում՝ Visa-ն ընդունող ավելի քան 150 միլիոն վաճառակետերում։ Քարտը նաև միացված է Klarna-ի «Վճարիր 4 մասով» և «Վճարիր հետո» համակարգերին և ներառում է FDIC-ով ապահովագրված դրամապանակ՝ իրական ժամանակում կատարվող փոխանցումների և ավանդների համար։
Ներկայումս քարտը փորձարկման փուլում է՝ ունենալով ավելի քան 5 միլիոն օգտատեր սպասման ցուցակում։ Քարտի լիարժեք գործարկումը սպասվում է շուտով ԱՄՆ-ում, իսկ հետագայում նաև Եվրոպայում։ Քարտը հասանելի կլինի անվճար և վճարովի տարբերակներով՝ առաջարկելով բոնուսներ, այդ թվում՝ քեշբեք և զեղչեր։ Այն կթողարկվի բալագույն, սև և վառ կանաչ գույներով։
Visa Flexible Credential տեխնոլոգիայով աշխատող Klarna Card-ը հասանելի կլինի բազմաթիվ վճարային մեթոներով կիրառման համար, առաջարկելով դեբետային, կրեդիտային, մասնակի վճարումների և այլ հնարավորություներ՝ ամբողջը մեկ քարտի միջոցով։ Klarna-ն այս քայլով մոտենում է համաշխարհային թվային բանկ դառնալու իր նպատակին։