
ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Այսօր զեկույցներով հանդես կգան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյաանը և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։