ESPN․ Լավագույն եզրային հարձակվողների վարկանիշային աղյուսակը

ESPN պարբերականի փորձագետները ներկայացրել են 2025 թվականի աշխարհի լավագույն եզրային հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որում առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն արդյունավետ մրցաշրջան է անցկացրել և օգնել թիմին նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակից Ռաֆինյան։

Տասնյակում տեղ են գտել նաև Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Բուկայո Սական (Արսենալ), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ), Լիոնել Մեսսին (Ինտեր Մայամի), Նիկո Ուիլյամսը (Ատլետիկ) և Ռոդրիգոն (Ռեալ Մադրիդ)։

Leave a Comment