«Այն ինչ տեղի ունեցով Գյումրիում, ոչ թե ժողովրդավարության դրսևորում էր, այլ ժողովրդավարության գռեհիկ շահագործում»,-ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՔՊ-ի իրականացրած նախնական քվեարկությանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սկսել է միջազգային գաղաքագիտական տերմինի՝ «Փրայմերիզ»-ը վարկաբեկել։
Սուրենյանցը բացատրեց, որ «Փրայմերիզ»-ը ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է և ԱՄՆ օրենսդրությունն հենց դրան է հարմարեցված և նահանգներում նախնական ընտրություններ են իրականացվում, որպեսզի որոշվի զույգ կուսակցությունների թեկնածուները։
Նրա խոսքով՝ Գյումրիում ՔՊ-ն ունի առավելագույնը 15-20 % ձայն, և որպեսզի ՔՊ-ն իրավիճակը հաղթահարի, Նիկոլ Փաշինյանը լուծում է գտել՝ Սարիկ Մինասյան։
«Սարիկ Մինասյանի խաղի մեջ մտնելը կապված է ուրիշ բանի հետ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ նախկինների օրոք հաջող գործարարություն արած, բայց ներկա պահին շատ հաջող ադապտացված «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի աջակցությունը։ Իրականում Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»,- ասաց Սուրենյանցը և նշեց, որ դրա դիմաց Սահակյանին խոստացել են ՀՖՖ նախագահի պաշտոնը։
դիտվել է 277 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը