Բшքվում շարունակում են «դատել» հայ գե րիներին. հարցաքննվել է Լևոն Մնացականյանը

Դիտում ՝ 23 664

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պատասխանել է 2016 թվականի քառօրյա պատերազմին վերաբերող հարցերի։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Հավելենք՝ հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment