Թրամփը հայտարարել է, որ ինքը կայցելի Չինաստան, իսկ Սի Ցզինպինը կմեկնի ԱՄՆ

Թրամփը հայտարարել է, որ կմեկնի Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, և որ Սի Ցզինպինը կայցելի Միացյալ Նահանգներ, հաղորդում է NBC News-ը։
«Նա ինձ հրավիրեց Չինաստան, ես էլ նրան հրավիրեցի այստեղ։ Մենք երկուսս էլ համաձայնեցինք, այնպես որ, մի պահ ես այնտեղ կգնամ առաջին տիկնոջ հետ, և նա, հուսով եմ, այստեղ կգա Չինաստանի առաջին տիկնոջ հետ», -լրագրողներին ասել է Թրամփը։
Նա մանրամասներ չի հայտնել ժամկետների մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոսել էր Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում երկու երկրների առաջնորդներն իրար երկրներ այցելելու հրավերներ էին արել։

Leave a Comment