Պենտագոնը խոշոր նավերի ոչնչացման համար նախատեսված հզոր ավիառումբ է փորձարկել․ ԶԼՄ

Ամերիկյան Բ-2 Spirit ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչը փորձարկել է Quicksink հզոր ավիառումբ, որը նախատեսված է հակառակորդի խոշոր վերջրյա նավերի ոչնչացման համար, հայտնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմաօդային ուժերին:

Նշվում է, որ «հեղափոխական» զենքը նախատեսված է ռազմանավերը խորտակելու համար՝ Չինաստանի ռազմածովային ուժերի արագ աճի ֆոնին, որը մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին Խաղաղ օվկիանոսում:

Այժմ 370 նավերից և սուզանավերից բաղկացած չինական ռազմածովային նավատորմը քանակով գերազանցում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմին, նշում Է հրատարակությունը:

Quicksink-ը էժան, բարձր ճշգրտության ավիառումբ ստեղծելու ծրագիր է, որն ի վիճակի է իր բնութագրերի շնորհիվ, որոնք չեն բացահայտվում, ոչնչացնել մեծ ռազմանավերը: Ավիառումբի փորձարկումը, ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի, իրականացվել է ապրիլի վերջին Ֆլորիդայի մերձակայքում՝ Ատլանտյան օվկիանոսում, ինչպես նաև անցյալ տարի Խաղաղ օվկիանոսում։

Leave a Comment