Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին – Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հունիսի 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին



Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: 

Leave a Comment