ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհամաձայնեն նոր, հավակնոտ ծրագիր՝ կարողությունների զարգացման առնչությամբ. Ռյուտտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է, որ սա «մեր վերջին քայլն է դեպի այս ամսվա վերջին Հաագայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը», գրում է The Guardian-ը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները «կհամաձայնեցնեն կարողությունների զարգացման նոր, հավակնոտ առաջադրանքների փաթեթ՝ մեր 1 միլիարդ մարդկանց անվտանգության պահպանման և միաժամանակ մեր զսպման և պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով»։
«Որպեսզի ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ, արդար և ավելի մահաբեր դաշինք դառնա, մենք պետք է ավելի շատ ծախսենք այս նպատակներին հասնելու համար։ Սակայն առայժմ ուշադրությունը կենտրոնացած է նպատակների վրա, և այդ ժամանակ, իհարկե, գագաթնաժողովը կորոշի ծախսերի հարցը», -նշել է նա։
Ռուտտեն նշել է նաև, որ ուշադրության կենտրոնում կլինի արտադրության ավելացումը, քանի որ «մենք նաև պետք է ավելին արտադրենք՝ մեզ պաշտպանելու համար»։
«Այսպիսով, այսօր մենք միաժամանակ պաշտպանության ոլորտում նոր ներդրումային ծրագիր կպատրաստենք, որն, իհարկե, Հաագայի գագաթնաժողովում կհամաձայնենեն ՆԱՏՕ-ի առաջնորդները», -հավելել է նա։

Leave a Comment