Պուտինը և Թրամփը չեն կարողացել համաձայնության գալ հանդիպման հարցում. Պեսկով


Միջազգային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ հանդիպման շուրջ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպման վերաբերյալ համաձայնություն չի եղել, քանի որ պետությունների ղեկավարների միջև կա ընդհանուր ըմբռնում, որ հանդիպումը անհրաժեշտ է, բայց այն պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, և նման նախապատրաստությունից պետք է լինեն նշանակալի արդյունքներ, որպեսզի այդ արդյունքները կարողանան գրանցվել ամենաբարձր մակարդակով», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ երկու նախագահների միջև զրույցը կառուցողական է եղել։

Պեսկովը հավելել է, որ Պուտինը և Թրամփը քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնք կարևոր դեր են խաղում օրակարգում։


Leave a Comment