Հայաստանում Լեռնային Ղարաբաղի որևէ կառույց չկա։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, եթե կան բաներ, որոնք կարելի է անվանել կառույց, դրանք հասարակական կազմակերպությունների մակարդակից ավելի չեն կարող լինել։ «Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմիններն իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և պետության մեջ որևիցե այլ կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,- ասել է Սիմոնյանը։