Դուք ասում եք՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ են կրակոցները հնչում, և ի՞նչ է արվում: Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Սյունիքում կրակոցների վերաբերյալ լրագրողների հարցին:
«Իհարկե, մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին և ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ,- և փաստական տվյալներ ենք փոխանցում,- այդ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից: Սա նաև հրապարակային ենք անում: Նույն կերպ ադրբեջանական կողմը իրենց հրապարակային անդրադարձերով և հանդիպումների ժամանակ ասում է՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում, մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանան ահազանգերի դեպքում մոտենալ կոնկրետ վայր և փորձել հանգամանքները ուսումնասիրել:
Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ, անկեղծ ասած»,- ասաց Միրզոյանը: