
«Վարչապետը հայտարարել է, որ Վեհափառի ընտրության հարցում ՀՀ-ն պետք է իր վճռորոշ դերն ու ձայնը ունենա․ ի՞նչ մեթոդով պետք է ունենա»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Նա պատասխանեց․ «Ենթադրում եմ՝ օրենսդրական ճանապարհով»։
Իսկ թե «առաջիկայում հնարավո՞ր է այդպիսի փոփոխություն լինի, օրինակ, Սահամանդրությունում» հարցին ԱԺ նախագահն արձագանքեց․ «Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը նույնպես այլ ձև է ներկայացված լինելու, որովհետև ՀՀ-ն խղճի ազատություն դավանող երկիր է։ Կարծում եմ, որ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, դա նշանակում է, որ պետությունը նույնպես պետք է ունենա դրա մեջ մասնակցություն՝ առնվազն այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»։