«Մուլտի տրանսից» զանգում են վարորդներին ու սպառնում. եթե այդպես շարունակեն, չենք թողնի Պռոշյան մտնեն. բնակիչ

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի բնակիչներն այսօր՝ հունիսի 5–ին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ նրանք պահանջում են վերականգնել 25 համար երթուղու ավտոբուսի երթեւեկությունը, որը Պռոշյանը կապում է Երեւանի հետ։
Պռոշյանի բնակիչներից Սերգո Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պայքարի ընթացքում 25 համար ավտոբուսը պահպանվեց, թեեւ այն ոչ թե հասնում էր Պռոշյանի մուտքի մոտ, այլ միայն ՊՆ նախկին շենքի մոտ, այսինքն 300-400 մետր ավելի հեռու. «Սակայն ամսի 1–ից մենք հանկարծակի իմացանք, որ վերջին կանգառը ավելի են հեռացրել՝ հասցնելով Վանահովիտ թաղամասի մոտ։ Ժողովրդի բորբոքվածությունը հասավ այն աստիճանի, որ մենք կրկին պետք է փակեինք ճանապարհ, բայց երեկոյան ոստիկանությունից զանգահարեցին և տեղեկացրեցին, որ առավոտյան ձեզ կընդունի փոխոստիկանապետ Հակոբյանը։ Ես ժողովրդին խնդրեցի, որպեսզի ակցիան դադարեցնենք։ Հաջորդ օրը փոխոստիկանապետը դրական լուծում տվեց մեր խնդրին եւ տրանսպորտը եկավ, հասավ մինչևՊռոշյանի մուտք։
Բայց հարցն այն է, որ լուրեր են շրջանառվում, որ «Մուլտի Տրանս» ընկերությունը ցանկանում է խոչընդոտել 25 համարի երթուղուն, որովհետև երևի գիծը ուզում է ամբողջովին իրենով անել։
Պռոշյան ավանը 7 հազարից ավելի բնակչություն ունի եւ «Մուլտի տրանսը» չի կարող միայնակ սպասարկել այդքան մարդու։ Մեր  պահանջն ենք ուղղում հղել «Մուլտի տրանս» ընկերության ներկայացուցիչներին՝ հեռու մնացեք նման բոյկոտներից, այլապես պռոշյանցին թույլ չի տա, որ ձեր տրանսպորտը մտնի Պռոշյան։ Նրանք զանգահարում են 25 համարի ավըոբուսների վարորդներին ու սպառնում են։
Բնակիչները դեմ չեն ձեր 277 համարին գյուղ մտնելուն, բայց եթե նրանք շարունակեն վախեր արթնացնել 25 համարի երթուղու հետ կապված, համոզված եղեք, գյուղը կրկին ավելի մեծ թափով ոտքի կկանգնի և կարգելի 277 համարի մուտքը»,–ասաց նա։

Leave a Comment