Ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք

https://arm.sputniknews.ru/20250605/dzerbakalvel-en-kvotajqi-marzi-ptghni-hamajnqi-nakhkin-ghekavarn-u-evs-3-andzinq-89751499.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8092817d7fd54a6e0b86ff6467f2edb5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կոտայք, պտղնի, ձերբակալություն, քրեական գործ, հափշտակում, խարդախություն, հակակոռուպցիոն կոմիտե

հայաստան, կոտայք, պտղնի, ձերբակալություն, քրեական գործ, հափշտակում, խարդախություն, հակակոռուպցիոն կոմիտե

Բաժանորդագրվել

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձինք: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է խարդախության և վատնման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ»,–հայտնեցին կոմիտեից:

Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված առերևույթ հանցանքների կատարմանն օժանդակելու և փողերի լվացման մեջ:

Քրեական վարույթն առնչվում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը:

Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` ձերբակալվածներից մեկը Պտղնի համայնքի նախկին ղեկավար Առաքել Վիրաբյանն է, մյուսը` նրա որդին։

Վահան Քերոբյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել բյուջեի միջոցների չարաշահման համար

Leave a Comment