Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ռուսական ինքնաթիռները վնասվել են, ոչ թե ոչնչացվել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ռուսական ինքնաթիռները վնասվել են, ոչ թե ոչնչացվել։ Նա այս մասին ասել է TASS-ին տված հարցազրույցում։
«Խոսքը վերաբերում է սարքավորումներին, ինչպես նշել են նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք ոչ թե ոչնչացվել են, այլ վնասվել։ Դրանք կվերականգնվեն», – ասել է Ռյաբկովը։
Նա նաև անհիմն է անվանել հարձակման արդյունքների մասին Ուկրաինայի հայտարարությունները։ 
«Դրան նույնիսկ մոտ մոտ ոչինչ չկա։ Մենք պետք է հետևենք [Ռուսաստանի] Պաշտպանության նախարարության ալիքներով տարածվող տվյալներին և տեղեկատվությանը», – հավելել է փոխնախարարը։
Հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իրականացրել է «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական ռազմական ավիաբազաների վրա։ ՈւԱԾ-ն հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Օլենյայի, Բելայայի, Իվանովո-Սևերնիի և Դյագիլևոյի ավիաբազաներին։
Արևմտյան հետախուզության տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների «Սարդոստայն» գործողության արդյունքում վնասվել է 40 ռուսական ինքնաթիռ, որոնցից 10-13-ըէ ոչնչացվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ գործողության արդյունքում վնասվել է 41 ռուսական ինքնաթիռ, որոնցից կեսը չի կարող վերականգնվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են» Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերի ավիաբազաներում (համապատասխանաբար՝ Օլենյայի և Բելայայի ավիաբազաներ):

Leave a Comment