Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում, մեքենա է հրդեհվել (Photo)



Այս պահին Աշտարակի մայրուղում խոշոր խցանում է։ Հայկական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և այրվում է։



Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment