Ուկրաինայի Չեռնիգովի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել


Միջազգային


Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, և վեցը վիրավորվել են։

Այս մասին Telegram-ում գրել է Չեռնիգովի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

Նա մանրամասնել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել է առնվազն վեց անօդաչու թռչող սարք։

«Պայթյունների հետևանքով վնասվել են բնակելի թաղամասի տներ։ Նախնական տվյալներով՝ հինգ մարդ զոհվել է. նրանցից երկուսը կին են և մեկ տարեկան երեխա, որոնք գտնվել են փլատակների տակ։ Կան նաև տեղեկություններ վեց վիրավորների մասին, նրանք հոսպիտալացվել են տեղական հիվանդանոցներում և ստանում են անհրաժեշտ ողջ օգնությունը», – նշել է Վ. Չաուսը։

Մարզային պետական ​​վարչակազմի ղեկավարը հավելել է, որ հարվածների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։


Leave a Comment