ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ պատասխանել մարտահրավերներին, այդ թվում՝ պատժամիջոցային ճնշմանը. Միշուստին

ԱՊՀ երկրները կարող են արդյունավետ պատասխան տալ ներկայիս մարտահրավերներին, այդ թվում՝ պատժամիջոցային ճնշմանը և սրվող սակագնային պատերազմներին՝ առավելագույնս օգտագործելով իրենց հնարավորություններն ու առավելությունները՝ բոլոր ոլորտներում աշխատելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա չորեքշաբթի աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե, որտեղ մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այսօր աշխարհը անցնում է տուրբուլենտության փուլ։ Կառուցվում է նոր բազմաբևեռ ճարտարապետություն։ Աճում է պաշտպանական տնտեսական քաղաքականությունը, բորբոքվում են սակագնային պատերազմներ, շատ երկրներ զգում են ուժեղացող պատժամիջոցային ճնշումը։ Նման մարտահրավերներին մենք կարող ենք արդյունավետ պատասխանել՝ առավելագույնս օգտագործելով մեր երկրների ունեցած առավելությունները՝ բոլոր ոլորտներում ակտիվ աշխատանքի համար», – ասել է նա։

Վարչապետը ընդգծել է, որ սա անհրաժեշտ է տեխնոլոգիական և արդյունաբերական ինքնիշխանության ձեռքբերման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և սպասում է հաստատման: Եվրամիությունն էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման «պլան Բ» է պատրաստում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն դուրս գա Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններից:

Leave a Comment