Հրապարակվում է որպես գովազդ «Հաղթահարե՛լ պլաստիկ աղտոտումը». 2025-ին շրջակա միջավայրի պաշտպանության օրը՝ հունիսի 5-ը, նվիրված է պլաստիկի դեմ պայքարին: Հայաստանում բնապահպանական խնդիրների, դրանց լուծման մեջ մեծ ընկերությունների դերի մասին ՍիվիլՆեթը զրուցել է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանի հետ: – Ե՞րբ և ինչո՞ւ Team Telecom Armenia-ն որոշեց կենտրոնանալ բնապահպանական խնդիրների և նախաձեռնությունների վրա։ – Շրջակա միջավայրի պահպանությունը, նոր տեխնոլոգիաների միջոցով էներգաարդյունավետ լուծումների ներդրումը մեր ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի: Յուրաքանչյուր նոր ծրագիր նախաձեռնելիս մենք ուսումնասիրություն ենք իրականացնում շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցության մասին, ընտրում լավագույն լուծումը: Դրա շնորհիվ ընկերությունը նվազեցնում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի […]