Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացրել

Քասախ համայնքի բնակիչներն առավոտից ակցիա են իրականացնում, հավաքվել են գյուղի կենտրոնում։ Նախկինում նրանք մի քանի անգամ փակել էին Աշտարակ տանող ճանապարհը։ Պատճառն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսն այլևս բնակավայր չի հասնում, փոխարենն ավելի թանկ արժեքով ավտոբուս է աշխատելու։
Նրանք տարբեր հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցը լուծում չի ստանում։
Գյուղի բնակիչներից հայտնեցին, որ այսօր պատրաստվում էին ճանապարհ փակել, սակայն պայմանավորվարծություն են ձեռք բերել մարզպետի հետ, հանդիպում կկայանա, խնդիրը կրկին կքննարկեն համար։ Նրանք խնդրում են, որպեսզի 59 համարի ավտոբուսը հասնի բնակավայր, որպես երկրորդ տարբերակ առաջարկում են ունենալ համայնքային տրանսպորտ, որը Քասախի բնակիչներին գյուղից կհասցնի մայրուղու այն հատվածը, որտեղից Երևան է գնում

25 և 59 համարի ավտոբուսները։ Նրանց խոսքով եթե խնդիրը չլուծվի երկու օրից պատրաստվում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին։
Հիշեցնենք՝ նույն խնդիրը կա նաև Պռոշյանը սպասարկող 25 համարի երթուղու հետ։

Քասախի բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Leave a Comment