
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը տգետ է․
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակ ստանում է միայն պատերազմի ժամանակ։ Պատերազմ հայտարարելու հարաբերությունները ՀՀ Սահմանադրությունը կարգավորում է 118-րդ հոդվածով՝ սահմանված կարգով։ Ներկա պահին պատերազմ հայտարարված չէ, հետևաբար ՀՀ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար չի հանդիսանում։
Նա փաստորեն տեղյակ չէ, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելը ՀՀ Զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է»։