Չկա միջուկային զենք՝ կա գործարք. Իրանի ԱԳՆ-ն շատ կտրուկ է պատասխանել ԱՄՆ-ին


Միջազգային


Իրանը շատ բան է զոհաբերել իր միջուկային արդյունաբերությունը զարգացնելու համար և չի կնքի գործարք ԱՄՆ-ի հետ՝ առանց պահպանելու իր տարածքում ուրանը հարստացնելու հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Իրանը բարձր գին է վճարել այս հնարավորությունների համար, և չկա որևէ սցենար, որի դեպքում մենք կհրաժարվենք այն հայրենասերներից, ովքեր իրականացրին մեր երազանքը։ Կրկնում եմ՝ չկա հարստացում՝ չկա գործարք։ Չկա միջուկային զենք՝ կա գործարք», – գրել է նա X-ում։


Leave a Comment