Բացառիկ կադրեր՝ ինչպես են ուկրաինական դրոնները խոցել ՌԴ մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռները

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ցուցադրել է «Սարդոստայն» հատուկ գործողության բացառիկ կադրեր, որի արդյունքում խոցվել են Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռներ։

Մասնավորապես, կադրերում արձանագրված են Ուկրաինայի անվտանգության ծառայության fpv-դրոնների հարվածները չորս օդակայանների վրա՝ «Օլենյա», «Իվանովո», «Դյագիլյովո» և «Բելայա»։

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ «Սարդոստայն» հատուկ գործողության արդյունքում, որի ընթացքը անձամբ վերահսկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոցվել է 41 ռուսական ինքնաթիռ։ Գերատեսչությունը հավելել է, որ դրանց զգալի մասը անդառնալիորեն ոչնչացվել է։

ՆԱՏՕ-ի
բարձրաստիճան
ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայության ուժերի «Սարդոստայն» գործողության արդյունքում վնասվել է 40 ռուսական ինքնաթիռ, որոնցից 10-13-ը
ոչնչացվել են:
 

Նրա խոսքով՝ ոչնչացված ինքնաթիռներից մեկը
«պատասխանատու է ավելի քան 3000 թևավոր հրթիռների համար, որոնք պատերազմի սկզբից ի
վեր վնասել են Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտները»:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել է, որ փակ հրամանագրով պարգևատրել է Ուկրաինայի անվտանգության
ծառայության զինվորականներին, որոնք մասնակցություն են ունեցել «
Սարդոստայն»
գործողությանը։

 

Leave a Comment