Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։


Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։


 


Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։


 


Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ՀԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։


 


Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը, և երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու հարցում։


 


Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment