ՀՀ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները.
«Քննարկվել են անհետ կորածների ճակատագիրը և հնարավոր որոնողական գործողությունները։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ գործողությունները երկարաժամկետ դարձնելու համար։ Ես դրական եմ գնահատում հանդիպման արդյունքները», – նշել է Աբազյանը։
Պատասխանելով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին՝ ԱԱԾ տնօրենն ասաց․«Բոլորը սպասում են, և մենք ամենից շատ հետաքրքրված ենք հնարավորինս արագ արդյունքով։ Այս պահին չեմ կարող ասել՝ վաղը կլինի արդյունք, 5 օրից, մեկ ամսից, թե՞ մեկ տարի անց։ Բայց մեր կողմից ամեն ինչ արվում է արդյունքի հասնելու համար»։
Հարցին, թե որտեղ են կիրականացվեն որոնողական գործողությունները՝ Արցախո՞ւմ, նա չի մանրամասնել՝ կրկնելով, որ համատեղ որոնողական գործողությունների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։