Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրն ու հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես դրական եմ որակում այդ հանդիպումը»,- նշել է նա։
Հարցին՝ արդյունքներ ե՞րբ կլինեն, ԱԱԾ տնօրենը նշել է. «Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք»։