Grammarly-ն ներգրավել է $1 միլիարդ

Grammarly ԱԲ-ով աշխատող հաղորդակցման հարթակը ներգրավել է 1 միլիարդ դոլար General Catalyst-ի Customer Value Fund-ից՝ իր պրոդուկտի նորարարական լուծումներն ընդլայնելու, ինչպես նաև շուկայավարման և ռազմավարական ձեռքբերումների համար։

Օրական ավելի քան 40 միլիոն օգտատեր և տարեկան ավելի քան 700 միլիոն դոլար եկամուտ ունեցող Grammarly-ն նպատակ ունի ընդլայնել իր հաճախորդների բազան և մեծացնել հարթակի հասանելիությունը։ Հարթակն օգնում է օգտատերերին գրել և հաղորդակցվել ավելի արդյունավետորեն՝ առաջարկելով սրբագրման, գրելաոճի որոշման և վերապատմման գործիքներ։

Գլխավոր գործադիր տնօրեն Շիշիր Մեհրոթրայի ղեկավարությամբ գործող Grammarly-ն ինտեգրվում է ավելի քան 500,000 հավելվածների և կայքերի հետ։

Atlassian, Databricks և Zoom ընկերություններն արդեն օգտագործում են այս հարթակը՝ հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և աշխատանքային գործընթացները պարզեցնելու համար։

Leave a Comment