Պեկինը զգուշավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջեւ հանդիպման հարցում Վլադիմիր Զելենսկու եւ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի՝ Օվալաձեւ աշխատասենյակում ընդունելության ժամանակ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին։ Այս մասին հաղորդել է Politico պարբերականը։
Աղբյուրներին հղում կատարելով՝ պարբերականը գրել է, որ Թրամփն անհամբեր սպասում է Սի Ծինփինի հետ զրույցին՝ հույս ունենալով քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա դժվարությունները: Պեկինը, ինչպես հաղորդել է պարբերականը՝ մեջբերելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Չինաստանի հարցերով նախկին փոխտնօրեն Ռաշ Դոշիի խոսքերը, ԱՄՆ առաջնորդին համարում է անկանխատեսելի, ինչը Սի Ծինփինի համար «հեղինակության ռիսկեր է պարունակում»:
Politico-ն նաեւ նշել է, որ նման զրույցը, եթե շուտով տեղի ունենա, քիչ հավանական է, որ հանգեցնի առաջընթացի, քանի որ Չինաստանի նախագահը «այնքան էլ չի ցանկանում արտահանել հազվագյուտ մետաղներ»։