ԲՏԱ նախկին պաշտոնյայի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 360 մլն դրամ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տվյալ պաշտոնկան նախաձեռնել է շուրջ 360 մլն դրամի աշխատանքների ձեռքբերման պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար:

«Պետությանը պատճառվել է էական վնաս՝ խախտվել է կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, կնքվել են այնպիսի պայմանագրեր, որոնցով նախատեսված աշխատանքների ձեռքբերման անհրաժեշտությունը բացակայել է, իսկ ոչ անհրաժեշտ աշխատանքների գնման համար ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է առանձնապես խոշոր չափերով գումար՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք»,- ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Leave a Comment