Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն. Փաշինյանը կրկին հիշեց «չուլաններ»-ի մասին

Հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք նաև հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, պատկանում են պետությանը։ Այսինքն՝ դրանք պետության սեփականությունն են և գտնվում են պետության հոգածության ներքո, ԱԺ-ում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ կարողանան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ, բայց նաև կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն։ Որովհետև, էլի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,- ասաց Փաշինյանը։

Leave a Comment