Չեչնիայում մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու առևшնգումը

Դիտում ՝ 22 553

Չեչնիայի իշխանությունները մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու՝ Արեգ Շչեպիխինի առևանգումը

«Հանցագործ Արեգ Շչեպիխինը, որը բացահայտ, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնն ու Աստծուն, ինչպես նաև հստակ ծայրահեղական հայացքներ է արտահայտել, չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ», — ասել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը:

Հիշեցնենք՝ անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա հայազգի, գործարար Արեգ Շչեպիխինին և տարել անհայտ ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment