Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումներից

Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէ Փաշինյանի՝ հոգ...

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորական գրառումներից: Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ շոկի մեջ չէ՞ վարչապետի նմանօրինակ գրառումներից, նա ասաց՝ ոչ, շոկի մեջ չէ:

Նախարարը նշեց, որ ինքն արդեն գրառմամբ է  հանդես եկել և թեմայի շուրջ կարծիքն ասել է: «Ես ընդամենն ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, իրենք պետք է որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպես ամեն մեկի համար, ով որ իր գործառույթից ելնելով այն, ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ և այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն»,- ասաց նա:

Հարցին՝ իշխանության յոթերորդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ, նա ասաց, որ չի կարող ասել: «Այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չի և երբ որ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա»,- ասաց նա:

Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ իքս Սրբազանի և նրա ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նա պատասանեց. «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչն ինքը նպատակահարմար է գտնում»:

Այնուհետև Հովհաննիսյանը, դիմելով լրագրողներին, ասաց՝ եկեք այս թեման փակենք ու ճեպազրույցը կիսատ թողնելով հեռացավ:

Leave a Comment