Թուրքիան խոշոր ներդրումներ է նախատեսում վերականգնվող էներգիայի ոլորտում

Թուրքիան նախատեսում է խոշոր ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ահմեթ Բերատ Չոնկարը՝ ելույթ ունենալով Բաքվի էներգետիկ ֆորումում:

«Մեր ազգային էներգետիկ ծրագիրը նախատեսում է վերականգնվող էներգիայի աղբյուրներում մեծածավալ ներդրումներ: Այսօր մեր տեղադրված հզորության 60 %-ը գալիս է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, ինչը մեզ այս ցուցանիշով դարձնում է հինգերորդը Եվրոպայում և տասնմեկերորդը՝ աշխարհում», – ասել է նա:

Չոնկարը նշել է, որ մինչև 2035 թվականը Թուրքիան նախատեսում է արևային և քամու էներգիայի արտադրության ընդհանուր հզորությունը 30-ից հասցնել 120 ԳՎտ-ի, ինչը կպահանջի մոտ 100 միլիարդ դոլարի ներդրում։ Նա նաև հավելեց, որ Աքքույուում առաջին ատոմակայանը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ ապագայում։ Այսպիսով, նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել 20 ԳՎտ ատոմային էներգիայի հզորության։

«Կարևորագույն հանքանյութերը կարևոր դեր են խաղում մաքուր էներգիայի անցման գործում: Էսքիշեհիրում մենք ունենք աշխարհի ամենամեծ պաշարներից մի քանիսը, Բեյլիկովայի հանքավայրը ծավալով աշխարհում երկրորդն է: Մենք պլանավորում ենք համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այդ ռեսուրսները զարգացնելու համար՝ ցածր ածխածնային տնտեսության անցման շրջանակներում: Կարևորագույն հանքանյութերի հարցը գնալով ավելի արդիական է դառնում», – ասել է Չոնկարը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment