Շոյգուն ժամանել է Փհենյան՝ Կիմ Չեն Ընի հետ ռուս-կորեական դաշինքի գաղտնի հարցերը քննարկելու համար


Միջազգային


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուն Փհենյան է ժամանել նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով:

Ինչպես հաղորդվում է, այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Հաղորդվում է, որ Շոյգուն կքննարկի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի որոշ կետերի իրականացումը, ինչպես նաև Կուրսկի շրջանի ազատագրմանը նպաստած կորեացի մարտիկների հիշատակի հավերժացումը:

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ այցի ընթացքում կքննարկվեն նաև ռազմավարական մի շարք գաղտնի հարցեր:


Leave a Comment