Թունավորում շմոլ գազից. բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:

Ինչպես հայտնել են ԲԿ-ից, ըստ տուժածների`թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):

Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը`բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

Source link

Leave a Comment