Դեսպան Մակունցը հանդիպել է Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ

Հունիսի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Գերմանական Մարշալ հիմնադրամի Alliance for democracy նախաձեռնության ղեկավար Դեյվիդ Սալվոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Հիմնադրամը ոչ կուսակցական ուղեղային կենտրոն է, որը կատարում է հետազոտություններ և վերլուծություններ տրանսատլանտյան և գլոբալ հարցերի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և ՀՀ-ԱՀ Խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment