Խոշոր հրդեհ Ղազախստանի մայրաքաղաքում. ավելի քան 100 մարդ է տարհանվել

Բաժանորդագրվել

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 250 քմ։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Յոթ տակառ» բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել: Նախ բռնկվել են 6-16-րդ հարկերի հատվածում շենքի արտաքին երեսպատման մեկուսիչ նյութերը, հետո կրակը տարածվել է դեպի պատշգամբներ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 250 քառակուսի մետր։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 45 հրշեջներ և 13 միավոր տեխնիկա:

Ավելի քան 100 մարդ ինքնուրույն է դուրս եկել շենքից, ևս 15 բնակչի տարհանել են։

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Leave a Comment