88-ամյա կինը հազիվ է խուսափել ողջ-ողջ թաղվելուց, երբ «արթնացել» է, մինչ հուղարկավորության աշխատակիցները պատրաստում էին նրա թվացյալ դիակը։ Չեխիայի Պլզեն քաղաքում զարհուրելի պատմություն է տեղի ունեցել, երբ մի առավոտ տարեց կինը չի արձագանքել ամուսնու՝ իրեն արթնացնելու փորձերին։
Վախենալով վատագույնից՝ նա անմիջապես օգնության համար է փրկնության ծառայություն է զանգահարել, սակայն, ցավոք, կորոնարիուսը (անգլոսաքսոնական իրավական համակարգի որոշ երկրներում անսովոր հանգամանքներում հանկարծակի գրանցված մահերը հետաքննող և անմիջականորեն մահվան պատճառը որոշող պաշտոնատար անձ) հետագայում պաշտոնապես հայտարարել է տարեց կնոջ մահվան մասին, գրում է չեխական Blesk պարբերականը։
Նրա ենթադրյալ «մահից» հետո թաղման բյուրոյի աշխատակիցները սկսել են աշխատել նրա մարմնի վրա՝ այն թաղման համար նախապատրաստելու նպատակով, բայց շուտով գլխի են ընկել, որ իրենց «հաճախորդը» միանգամայն ողջ-առողջ կին է։
Տարբեր տեղեկություններով՝ թոշակառու կինը, կարծես, կենդանության նշաններ է ցույց տվել, ոմանք պնդում են, որ նա բացել է աչքերը, երբ նրան դագաղի մեջ են դրել, իսկ մյուսները ենթադրում են, որ թաղման բյուրոյի աշխատակիցներն անհանգստացել են, երբ նկատել են, որ նա շնչում է:
Բյուրոյի աշխատակիցներն օգնություն են կանչել, և երբ պարզվել է, որ նա իսկապես ողջ է, կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ինչպես նշվում է, իրեն միանգամայն լավ է զգում։
Այնուամենայնիվ, չնայած կնոջ բախտավորությանը, որը խուսափել էր կենդանի թաղվելուց, սարսափելի փորձությունը դեռ չի ավարտվել, քանի որ ոստիկանական հետաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ինչպես կարող էին կնոջը սխալմամբ մահացած ճանաչել, և կորոնարիուսը կասկածվում է կնոջ վիճակի համար օգնություն չցուցաբերելու մեջ: Ընկերությունը, որտեղ աշխատում էր կորոնարիուսը, ներողություն է խնդրել և պնդել, որ մեղավորներն անպայման կպատժվեն։