
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Մանանդյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք են Երևանի բնակիչներ 20-ամյա Կարպիս Ֆոդուլյանն ու 21-ամյա Գոռ Խաչատրյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանում։