Քաղաքագետ Ստյոպ Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալու հարցի վերաբերյալ մեկնաբանությանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Գալստյանն ասել է՝ պիղծ է նման հարցը:
«Այ քեզ պատասխան…
Այն էլ ադաթի ու ազգային արժեքների վրա ամեն Աստծո օր հղում անող դաշնակցականի կողմից…
Փաստորեն, բոլորը գիտեն ճշմարտությունը ու օդում կախված հարցի պատասխանը, բայց այդ ճշմարտության մասին բարձրաձայնելը, դրա մասին հարց տալը պիղծ է…
Պիղծ չէ անողը կամ արարքը, բայց, ա՛յ, հարցը պիղծ է։ Մի հոգևորական էլ ասել է՝ սխալ հարց է ու սխալ հարցը պատասխան չի կարող ունենալ։ Այ էսպես հիմարի տեղ են դրել ժողովրդին…»:
Սաֆարյանը գրառմանը կից նաև սքրինշոթ է հրապարակել:
