Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արմինֆո Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

ԱԺ հաղորդագրության համաձայն, քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

Leave a Comment