Այդ մարդկանց մի մասի մահացած լինելու փաստը չեմ շահարկի, բայց մի մոռացեք․ Միքայել Խաչատրյանի հիշեցումը ընդդիմադիր ավագանուն

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միութենական պետության տրամաբանությանը սատար կանգնող և կոռուպցիայի կնքահայրեր ունեցող քաղաքական ուժի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կատարած աշխատանքներին և իբր թե կատարված մսխումներին։

Հարգելիներս, ձեր քաղաքական հետագծից մի հրաժարվեք, դա լավ տեղ չի տանի։

Քոչարյանասերժական չինովնիկներին երկար տարիներ օգնականներ լինելով հենց դուք եք օժանդակել այդ կոռուպցիայի կերտման պրոցեսին։

Իհարկե, անուններ հիմա չեմ գրի այստեղ, թե երկար տարիներ ով ում կողքը ինչ իրավիճակներում է կանգնել։ Այդ մարդկանց մի մասի մահացած լինելու փաստը չեմ շահարկի, բայց մի մոռացեք։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, վստահաբար և աներկբա Երևան քաղաքում այս ծավալների աշխատանք երբեք չի տարվել, որքան վերջին 2-3 տարում, իսկ աշխատանքներում եղած կամ հնարավոր խնդիրների մասին հենց մենք ենք խոսում, և հենց մենք ենք պայքարում դրանց դեմ, առավել ևս երբ տեսնում ենք ձեր վերջացած քաղաքական ուժերից դեռ մնացուկներ են նկատվում։

Leave a Comment