Երևանի քաղաքապետարանը մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրի. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրի, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ այսօր ասաց Երևևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Մենք 2019-2025 թվականների համար արդեն կունենանք տեղադրված 2456 վերելակ: Մեզ փաստացի կմնա փոխարինելու ևս 1782-ը, որպեսզի կարողանանք վստահ ասել, որ Երևան քաղաքում այլևս հին վերելակ չկա»,- ասաց նա:

Leave a Comment