Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում զորավարժություններ են անցկացվել

Քաղաքականություն

03.06.2025 | 14:11

Ադրբեջանի բանակում, ընթացիկ տարվա մարտական ​​պատրաստության պլանին համապատասխան, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական ​​կրակոցներով մարտավարական զորավարժություններ։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կատարվել են ստորաբաժանումները մշտական ​​​​տեղակայման կետերից կենտրոնացման գոտիներ տեղափոխելու, դրանք տեղում տեղակայելու, տեխնիկան մարտական ​​​​պատրաստության բերելու և կրակային դիրքեր զբաղեցնելու առաջադրանքները։

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները կրակ են բացել հաուբիցներից և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Նշվում է, որ վարժանքների ընթացքում ճշգրիտ հրետանային կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները, հաջողությամբ կատարվել են բոլոր առաջադրանքները։

Հաղորդվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել հրամանատարական կազմի հմտություններն օպերատիվ որոշումներ կայացնելու հարցում, բարձրացնել գիտելիքների և հմտությունների մակարդակը,  գործողությունների պլանավորումը մարտական​​ օպերացիաների  ընթացքում, զարգացնել փոխգործակցությունը զորքերի այլ տեսակների հետ, ինչպես նաև ամրապնդել անձնակազմի դաշտային և գործնական հմտությունները։

Հիշեցնենք, որ օրերս էլ Ադրբեջանի բանակում «Սմերչ» համակարգերով մարտավարական զորավարժություններ էին անցկացվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment